Համակարգչային օպերատոր

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ․
-    Իրականացնել խանութների ցանցի ծրագրային կառավարումը;
-    Կատարել գների և զեղչերի մուտքագրում և վերահսկողություն;
-    Ստեղծել և մուտքագրել ապրանքների;
-    Իրականացնել կազմակերպչական աշխատանքներ;
-    Կատարել հաշվետվությունների վերլուծություն;
-    Ներկայացնել հաշվետվություններ։
-    Այլ հանձնարարություններ ըստ պահանջի։
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ
-    Բարձրագույն կրթություն ցանկալի է ֆինանսական կամ տնտեսագիտական ոլորտում;
-    Առնվազն 1 տարվա համապատասխան աշխատանքային փորձ;
-    Ռուսերենի և անգլերենի լավ իմացությունը կդիտվի որպես առավելություն։
-    Համակարգչային ծրագրերի պարտադիր իմացություն (Word, Excel);
-    Արագ կողմնորոշվելու ունակություն;
-    Պլանավորման և կազմակերպչական հմտություններ;
-    Պատասխանատվության բարձր զգացում։
ՀԱՎԵԼՅԱԼ ՆՇՈՒՄՆԵՐ
-    CV-ն պետք է լինի Word կամ PDF ֆորմատով և պետք է պարունակի` նախկին աշխատատեղի մասին /հաստիք, ժամանակահատված, ֆիրմայի անվանում/,  ստացված կրթության մասին /ուսումանական հաստատություն, ուսումնառության տարիներ, մասնագիտություն/։ 
-    Աշխատանքային գրաֆիկը 6 օրյա, ժամերը՝ 9։30-19։00:
-    Սեռը՝ իգական։ Տարիքը՝ 20-40տ․։
-    Աշխատանքի վայրը՝  ք․Երևան, Թեյշեբանի 6/1։
-    Աշխատավարձը պայմանագրային։
Բեսթ Գրուպ ընկերությունը համարվում է շինանյութ ներկրող խոշոր ընկերություն, որը շուկայում ներկայացնում է Կերամիկ Սիթի և Լիդերիա շինանյութի խանութների ցանցը։
Հայտարարությամբ հետաքրքրվող և պայմաններին բավարարող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը լուսանկարով hr@bestgroupllc.am էլեկտրոնային հասցեին՝ վերնագրում նշելով ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐ։

a