Արտաքին առևտրային կապերի պատասխանատու

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ․
-     պլանավորել, կազմակերպել ապրանքների պատվիրման և ապահովման գործընթացը
-     ապահովել համահործակցությունը գործընկեր առևտրային կազմակերպությունների հետ 
-    իրականացնել և վերահսկել բեռնման գործընթացը 
-    սահմանված ժամկետում կազմել և ներկայացնել հաշվետվություններ 
-    գնային առաջարկների վերլուծություն 
-     կազմել հաշվետվություններ կադրերի ընդունման և տեղափոխման վերաբերյալ 
-    բանակցությունների վարելու հմտություններ գրավոր և բանավոր 
-    գրավոր և բանավոր հաղորդակցման էթիկետի տիրապետում 
-    գտնել նոր գործընկերներ 
-    իրականացնել ներքին և արտաքին շուկաների մոնիթորինգ 
-    ըստ անհրաժեշտության արտերկիր գործուղումների մեկնում

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ
-    բարձրագույն տնտեսագիտական կրթություն 
-    համանման պաշտոնում աշխատանքային փորձը պարտադիր է 
-    համակարգչային (MS office) գերազանց իմացություն 
-    անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն․ այլ լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն 
-    ճշտապահություն, ազնվություն, պատասխանատվության բարձր զգացում 
-    հաղորդակցության գերազանց հմտություն

ՀԱՎԵԼՅԱԼ ՆՇՈՒՄՆԵՐ
-    CV-ն պետք է լինի Word կամ PDF ֆորմատով և պետք է պարունակի` նախկին աշխատատեղի մասին /հաստիք, ժամանակահատված, ֆիրմայի անվանում/, ստացված կրթության մասին /ուսումանական հաստատություն, ուսումնառության տարիներ, մասնագիտություն/։ 
-    Աշխատանքային գրաֆիկը 6 օրյա, ժամերը՝ 9։30-19։00:
-    Սեռը՝ իգական։ Տարիքը՝ 20-50տ․։
-    Աշխատանքի վայրը՝  ք․Երևան, Թեյշեբանի 6/1։
-    Աշխատավարձը` պայմանագրային։
Բեսթ Գրուպ ընկերությունը համարվում է շինանյութ ներկրող խոշոր ընկերություն, որը շուկայում ներկայացնում է Կերամիկ Սիթի և Լիդերիա շինանյութի խանութների ցանցը։

Հայտարարությամբ հետաքրքրվող և պայմաններին բավարարող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը լուսանկարով hr@bestgroupllc.am էլեկտրոնային հասցեին՝ վերնագրում նշելով ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ։
 

a