HR - մենեջեր

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ․
-    Ղեկավարել կադրային ռեզերվների պատրաստումը։
-    Մասնակցել ընկերության հաստիքացուցակի մշակմանը։
-    Վարել հարցազրույցներ և իրականացնել կադրերի պրոֆեսիոնալ ընտրություն՝ աշխատողների հավաքագրման նպատակով։
-    Կազմել և ձևակերպել աշխատանքային պայմանագրեր և համաձայնագրեր, վարել աշխատողների անձնական գործերը և կադրային այլ փաստաթղթեր։ 
-    Կազմել հաշվետվություններ կադրերի ընդունման, տեղափոխման վերաբերյալ։
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ
-    ՀՀ աշխատանքային օրենսգրքի իմացություն։ 
-    Նվազագույն 1 տարվա համապատասխան աշխատանքային փորձ։ 
-    Աշխատավարձերի վճարման ձևերի ու համակարգերի, կադրային փաստաթղթերի վարման ստանդարտների իմացություն։ 
-    Բարձրագույն կրթություն։ 
-    Ռուսերենի և անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն։
ՀԱՎԵԼՅԱԼ ՆՇՈՒՄՆԵՐ
-    CV-ն պետք է լինի Word կամ PDF ֆորմատով և պետք է պարունակի` նախկին աշխատատեղի մասին /հաստիք, ժամանակահատված, ֆիրմայի անվանում/, ստացված կրթության մասին /ուսումանական հաստատություն, ուսումնառության տարիներ, մասնագիտություն/։ 
-    Աշխատանքային գրաֆիկը 6 օրյա, ժամերը՝ 9։30-19։00:
-    Սեռը՝ իգական։ Տարիքը՝ 20-50տ․։
-    Աշխատանքի վայրը՝  ք․Երևան, Թեյշեբանի 6/1։
-    Աշխատավարձը պայմանագրային։
Բեսթ Գրուպ ընկերությունը համարվում է շինանյութ ներկրող խոշոր ընկերություն, որը շուկայում ներկայացնում է Կերամիկ Սիթի և Լիդերիա շինանյութի խանութների ցանցը։
Հայտարարությամբ հետաքրքրվող և պայմաններին բավարարող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը լուսանկարով hr@bestgroupllc.am էլեկտրոնային հասցեին՝ վերնագրում նշելով HR ՄԱՍՆԱԳԵՏ։

a