HR - մենեջեր
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ․
- Ղեկավարել կադրային ռեզերվների պատրաստումը։
- Մասնակցել ընկերության հաստիքացուցակի մշակմանը։
- Վարել հարցազրույցներ և իրականացնել կադրերի պրոֆեսիոնալ ընտրություն՝ աշխատողների հավաքագրման նպատակով։
- Կազմել և ձևակերպել աշխատանքային պայմանագրեր և համաձայնագրեր, վարել աշխատողների անձնական գործերը և կադրային այլ փաստաթղթեր։
- Կազմել հաշվետվություններ կադրերի ընդունման, տեղափոխման վերաբերյալ։
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ
- ՀՀ աշխատանքային օրենսգրքի իմացություն։
- Նվազագույն 1 տարվա համապատասխան աշխատանքային փորձ։
- Աշխատավարձերի վճարման ձևերի ու համակարգերի, կադրային փաստաթղթերի վարման ստանդարտների իմացություն։
- Բարձրագույն կրթություն։
- Ռուսերենի և անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն։
ՀԱՎԵԼՅԱԼ ՆՇՈՒՄՆԵՐ
- CV-ն պետք է լինի Word կամ PDF ֆորմատով և պետք է պարունակի` նախկին աշխատատեղի մասին /հաստիք, ժամանակահատված, ֆիրմայի անվանում/, ստացված կրթության մասին /ուսումանական հաստատություն, ուսումնառության տարիներ, մասնագիտություն/։
- Աշխատանքային գրաֆիկը 6 օրյա, ժամերը՝ 9։30-19։00:
- Սեռը՝ իգական։ Տարիքը՝ 20-50տ․։
- Աշխատանքի վայրը՝ ք․Երևան, Թեյշեբանի 6/1։
- Աշխատավարձը պայմանագրային։
Բեսթ Գրուպ ընկերությունը համարվում է շինանյութ ներկրող խոշոր ընկերություն, որը շուկայում ներկայացնում է Կերամիկ Սիթի և Լիդերիա շինանյութի խանութների ցանցը։
Հայտարարությամբ հետաքրքրվող և պայմաններին բավարարող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը լուսանկարով hr@bestgroupllc.am էլեկտրոնային հասցեին՝ վերնագրում նշելով HR ՄԱՍՆԱԳԵՏ։